16.02.2018

2018թ. մարտի 16-ին Լոս Անջելեսի Ջորջ Դեքմեջյան համայնքային կենտրոնի Արարատ տանը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը կմասնակցի «400-ամյա հայ-ամերիկյան ժառանգության տոնակատարություն, 1618-2018թթ.» վերնագիրը կրող հայ-ամերիկյան բազմադարյան ժառանգությանը նվիրված գիտաժողովին: Հայկ Դեմոյանը գիտաժողովի և ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր աջակիցներից է:
Միաժամանակ տեղի կունենա հատուկ ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվեն հայ-ամերիկյան առնչությունները ներկայացնող թանկարժեք իրեր, պատմական արտեֆակտներ Արարատ-Էսքիջյան թանգարանից և Հայկ Դեմոյանի մասնավոր հավաքածուից:
Այս գիտաժողովը, որը նվիրված է առաջին հայի` Մարտին Հայի
(Martin the Armenian) Ամերիկա ժամանման 400-ամյակին (Վիրջինիա, 1618թ.), կներկայացնի հայ-ամերիկյան համայնքի պատմության և ժառանգության նշանակալի ձեռքբերումները: