17.05.2018

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Շվեդիայից ժամանած հյուրերը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին: Հյուրերը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։