Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ԱՄԵՆ ՀԱՅ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է», - ԱՍՈՒՄ ԷՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄՈՐԱԿԱՆ ՏԱՏԸ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐՈՂԸ՝ ԼՈՒՍԻԵ ՉԱՔԸՐ (ԱՇՈՏՅԱՆ). ԴՐՎԱԳՆԵՐ ԿՅԱՆՔԻՑ


19.01.2018


Alice

Հրանտ Դինքն իր մոր՝ Նվարդի հետ
«Հրա՛նտ, սիրելի՛ս, 1915 թ.-ի մասին ես շատ բան չեմ հիշում, բայց իմ կենսագրությունն ու ինձ նման բազմաթիվ վերապրողների կենսագրություն փաստաթուղթ է ցեղասպանության մասին»:

Լուսի(ն)ե Չաքըրը գյուրունցի արհեստագործ, հինգ երեխաների հայր Մանուել Աշոտյան էֆենդիի դուստրն էր: Նա հոր միակ աղջիկն էր, հայրը նրան Ահչիգ (Աղջիկ) էր կոչում և այդպես էլ նրա անունը մնաց Ահչիգ: Սեբաստիայի Քանգալի որբանոցի հայ աղջնակներից մեկն էր՝ Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված, հայկական քարավաններից ընտրված և որբատուն հանձնված մանկահասակ աղջնակներից էր:

Լուսիե Չաքըրը Հրանտ Դինքի մայրական կողմից տատն էր:

1915 թվականն էր: Լուսիեի ավագ եղբայրը՝ Արտաշեսը, Ամերիկա էր մեկնել՝ կրթություն ստանալու: Ողջ ընտանիքը, ինչպես հիշում են ազգակիցները՝ նրա պատմածի համաձայն, «չորս աչքով» սպասում էին Արտաշեսից նամակի. երեկոյան դուռը թակում են, բայց փոստատարի փոխարեն ոստիկանն էր:

Կ. Պոլսից ստացված մի հեռագիր տեղեկացնում է, որ կոտորած է սկսել: Հայերին խումբ-խումբ տեղահանում են: Փոքրիկ Լուսիեն՝ հոր միակ աղջիկը, եղբայրների հետ սպասում է իրադարձությունների ընթացքին: «Իմիջայլոց, այսպես կոչված «մարդկանց որսորդները» այդ խմբերից, քարավաններից ընտրում էին նրանց, ովքեր աչքի էին զարնում թե՛ գեղեցկությամբ, թե՛ առողջությամբ: Լուսիեն ևս հայտնվում է նրանց ուշադրության կենտրոնում…»,- հիշում են նրա ազգակիցները՝ հավելելով, սակայն, որ Լուսիեն 1915 թ. մասին շատ բան չէր հիշում:

Մեծահարուստ բազազ (կտորավաճառ) Միհրի Բեյը քարավանից ընտրում է երեք մանկահասակ աղջնակի՝ իր մեծ առանձնատանը ծառայելու համար, նրանց մեջ էր նաև Լուսիեն: Նա ընտանիքին հրաժեշտ է տալիս՝ բռնելով առանձնատան ճամփան:

«Մայրս գյուրունցի է, հայրս՝ Անդոն՝ էրզրումցի… մայրս Գյուրունից Սեբաստիա է գնացել, այստեղ Միհրի Բեյ անունով մեկի առանձնատանն է մնացել մի քանի փոքրիկ հայուհիների հետ՝ նրա առանձնատանը աշխատանքով ծառայեցնելու համար», - հիշում է նրա որդի Արմենակ Չաքըրը:

Միհրի Բեյը շվայտ կյանքով ապրող մեկն էր, իսկ կինը բարեխիղճ էր: Մի ընթացք հետո աղայի կինը, իրենց առանձնատանը խոհարար աշխատող Հակոբին գաղտնի կանչելով հանձնարարում է, որ այդ երեք աղջնակներին ծածուկ տանի Սեբաստիայում բացված որբատուն (Ամերիկյան Քոլեջի): Թե ինչու է այդպես որոշել, ըստ հարազատների հուշերի, հնարավոր չէր ասել, հավանաբար՝ երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար: «Որբատունը երեխաների համար պատսպարան էր, ազատում», - հիշում է Հրանտ Դինքի եղբայր Երվանդ Դինքը: Շատ չէր անցել, սակայն, երբ որբատունը հաստատած և տնօրինած կինը հիվանդանում և մահանում է, այն փակվում է, իսկ երեխաները՝ բաժանվում, ցրվում:

Այնուհետև Լուսիեն կյանքի դժվար ուղիներով է անցնում, մինչև չի հանդիպում իր ապագա ամուսնուն՝ էրզրումցի Անդրանիկին. կարտոֆիլների դաշտում աշխատելու տարիներին հանդիպում և ամուսնանում է Անդրանիկ(Անդո) Չաքըրի հետ:

Սեբաստիայում էրզրումցի Անդոն մի օր հանդիպում է իր համերկրացիներից մեկին, ումից իմանում է, որ իր ընտանիքի անդամներն այլևս ողջ չեն: Այս պատճառով նա հոգեբանական ծանր ապրումներ է ունենում: Նրա համերկրացին, մտածելով, որ այս վիճակից նա կկարողանա դուրս գալ՝ ընտանիք կազմելով, խորհուրդ է տալիս, որ դաշտում աշխատող մի բարձրահասակ, խստահայաց, ընդգծված գեղեցկությամբ և հպարտությամբ մի հայուհի կա, ով «երբևէ որևէ տղամարդու դեմքի չի նայել»: «Թուրքին գնալ չցանկանալով»` այսպես Լուսիեն ամուսնանում է էրզրումցի Անդրանիկի (Անդո) հետ: Երեսունն անց Անդոն և տասնվեցը նոր բոլորած Ահչիգը ամուսնանում են՝ տեղավորվելով Քանգալում: Վեց երեխա են ունենում՝ երեք աղջիկ, երեք տղա՝ Հայկազ, Սաթենիկ, Սարգիս (Մուսթաֆա), Արմենակ, Նվարդ (Գյուլվարդ), Սիրանուշ:

Նվարդը Հրանտ Դինքի մայրն էր:

Հրանտ Դինքը, աշխատում էր իր տատից գրի առնել բոլոր հուշերը, քանի որ ասում էր, որ «ամեն հայ մի փաստաթուղթ է»: Տատն ընտանիքում և շրջապատում հարգանք վայելող հայուհի էր, ում խոսքը ծանրակշիռ էր: Նա Հրանտ Դինքի և իր եղբայրների կյանքում որոշիչ դերակատարում է ունեցել: Երբ Դինքի ծնողներն ամուսնալուծվում են, Դինքի գլխավորությամբ և նախաձեռնությամբ երեք եղբայրներով տանից փախուստի են դիմում: «Տանից փախուստի դիմած և փողոցներում կորսված երեք եղբայրներ... Ես և եղբայրներս միասին Գումգափուի փողոցներով շարունակ վազում էինք ու վազում... Որքա՞ն դա տևեց՝ չգիտեմ... Վերջապես ոստիկանությունը գտնում է մեզ... Գումգափուի ձկնորսական պահոցում՝ մի քթոցի մեջ երեքս, որքան ուժ ունեինք փարված մեկս մյուսին՝ քնած, անոթի և ծարավ», - հիշում է Հրանտ Դինքը:

Այս դեպքից հետո Լուսիեն գնում է Գետիկփաշայի Հայ բողոքական եկեղեցաշենքի ներքնահարկում գործող Ժողովարան (Մանկանց բույն) որբանոցի տնօրեն, Կազդուրման Կայանի տնօրեն Հրանտ Քյուչյուքգյուզելյանին խնդրելու, որ վերջինս երեխաներին ապաստան տա իրենց մոտ: Սկզբում նա մերժում է, քանի որ իրենց մոտ միայն հայ որբացած և աղքատ երեխաներին էին ապաստան տալիս, ինչպես նաև երեխաների թիվը գերազանցել էր սահմանված քանակը:

Հրանտ Քյուչյուքգյուզելյանը Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցում կուսակրոն քահան էր, ով որբացած հայ մանուկներին առաջին ապաստան տվողն էր, նա հայ մանուկների փրկության գործը նախաձեռնողներից էր:

Լուսիեն, սակայն, երբ պատմում է ձկնորսական քթոցի մասին, նրա բարեխոս-միջնորդությամբ տնօրենը համաձայնում է կացարան տալ:

Լուսիեն ապրել է շատ երկար, ինչպես մտերիմներն են նշում՝ գուցե իր չապրված մանկության, չապրված օրերը վերապրելու:


Էլինա Միրզոյան, ՀՑԹԻ գիտաշխատող







Ամերիկյան որբանոցի սաները, Սեբաստիա, 1923թ.



Գետիկփաշայի Հայ բողոքական եկեղեցին



Տեսարան Գյուրունից


Ժողովարանի անոք երեխաները


Որբանոցի տղաները եկեղեցու պարտեզում


Մանուկ հասակում Դինք եղբայրները


Փոքրիկ առաջնորդը՝ Հրանտ Դինք


Հրան Դինքն արդեն փոքրերին ավագություն անող կարգավիճակում








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am