19.10.2018

Երևանում կայանալիք խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյան ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պատվիրակության ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը: