20.09.2018

Սեպտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությունը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, այցի վերջում տիկին Միյատովիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։