21.08.2018

Օգոստոսի 21-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմիի (նստավայրը՝ Երուսաղեմ) ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Իսրայելից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեց ցուցանմուշները, այցի ավարտին արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին գրառում կատարեց Հուշամատյանում։