22.10.2018

Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած տարբեր քաղաքների պատվիրակություններն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հյուրերը ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետ պատվիրակության անդամներն եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրությանը և գրառում կատարեցին թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: