25.07.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը սույն թվականի հունիսի 25-30-ը մասնակցել է Թբիլիսիում կայացած
«Remembering the Democratic Republic of Georgia 100 years on: a Model for Europe?» միջազգային ֆորումին:
Հուլիսի 4-7-ը Էդիտա Գզոյանը մասնակցել է «Genocide and Mass Violence: diagnosis, treatment, and recovery? Humanities, social and medical sciences facing extreme violence» ցեղասպանագետների միջազգային ցանցի 6-րդ գլոբալ համաժողովին, որը տեղի է ունեցել Էքս Մարսել համալսարանի (Ֆրանսիա) բժշկական ֆակուլտետում: Համաժողովին մասնակցում էին շուրջ 100 գիտնականներ աշխարհի տարբեր մասերից:
Էդիտա Գզոյանը ներկայացրել է «Heal the People from Genocide: Reclamation of Armenian Children in the Neutral House of Constantinople» թեմայով զեկույցը: Հետազոտությունն իրականացվել է ՀՑԹԻ-ի հետազոտողներ Շուշան Խաչատրյանի և Ռեգինա Գալուստյանի հետ համատեղ Գիտության պետական կոմիտեի կողմից երիտասարդ գիտնականներին տրամադրված «164R-6A028» հետազոտական դրամաշնորհի շրջանակներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք` http://www.inogsconference2018.com/: