26.03.2018
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ մարտի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ՌԴ ԴԺ Պետական դումայի անունից ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցանմուշներին, Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեցին Հուշամատյանում: