Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ. ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԻՍԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ


27.01.2018


Alice

Կտտանքների ենթարկված հայ հոգևորականներ
Հայաստանի ազգային արխիվ
Հայոց ցեղասպանության ընթացքում սպանությունները կատարվում էին հատուկ դաժանությամբ՝ կտտանքների ուղեկցությամբ՝ դրանց հաղորդելով ծիսականություն, հաճախ կիրառելով «քրիստոնեական» ենթատեքստ՝ խաչելով, սպանելով եկեղեցիների խորանների վրա և այլն: Առանձնահատուկ դաժան բռնությունների էին ենթարկվում քրիստոնյա հոգևորականները:

Հայերի կոտորածներին ծիսականություն հաղորդելու միտումը երևում է այն վկայություններում, որտեղ հատուկ բառեր, կոչեր, կանչեր կամ ձայնարկություններ են օգտագործվում:

Թուրքերը և քրդերը կողոպտում էին քրիստոնեական եկեղեցիները, պղծում դրանք, կապկում էին եկեղեցական ծիսակատարությունները, ծաղրում քրիստոնյաներին. «….ծեծում էին տերտերներին ու հասցնում անգիտակից վիճակի՝ ձևացնելով, թէ իբր նրանք խռովության կազմակերպիչներն են» (1):

Ինչպես նշվեց, առանձնահատուկ դաժանությամբ առաջին հերթին սպանվում էին քրիստոնյա հոգևորականները: Զավեն պատրիարքը հոգևոր սպասավորներից «առաջին նահատակ» է դիտում Սահակ վրդ. Օդաբաշյանին, որը Սեբաստիայից դուրս գալուց երկու օր հետո սպանվում է Սուշեհիրիի մոտ՝ Սեբաստիայի կուսակալ Մուամմերի թիկնապահ չերքեզ Ջելալի ու նրա ընկերների կողմից (2):

Հայ հոգևորականությանը ոչնչացնելու մի հատուկ հրահանգ-ծածկագիր ենք գտնում Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» գրքում, որտեղ հրամայվում էր հատկապես ջանասիրությամբ աշխատել հոգևորականներին ոչնչացնելու ուղղությամբ. «Հակառակ անոր որ ծանօթ անձնաւորութեանց (հայերու) կղերական դասակարգին գոյութիւնը ջնջելու համար ամէնէն աւելի աշխատիլ պէտք է, կ'իմանանք որ այդպիսիներ Սուրիոյ եւ Երուսաղէմի պէս կասկածելի տեղեր կը ղրկուին: Ասանկ թոյլտուութիւն մը աններելի յանցանք է: Այդ կարգի խռովարարներուն աքսորավայրը անէութիւնն է: Կը յանձնարարեմ որ ըստ այնմ գործողութիւններ կատարէք: 1 Դեկ. 915. «Ներքին Գործոց Նախարար» ԹԱԼԵԱԴ» (3):

Արամ Անտոնյանը հոգևորականներին սպանելու այս հրամանի շուրջ հետևյալն է գրում. «Այս հեռագրին հետ կ'արժէ յիշատակել որ գաւառներու խմբական ջարդերու միջոցին ամէնէն զարհուրելի չարչարանքներով սպաննուողները եղան կրօնաւորները, առաջնորդ, վարդապետ, քահանայ, եւ այլն: Ընդհանրապէս կտոր կտոր ըրին զանոնք, օրերով բանտերու մէջ տանջելէ ետքը: Նոյն իսկ Պօլսոյ Պատրիարքը, երբ Պաղտատ աքսորեցին, պիտի սպաննէին միեւնոյն կերպով, բայց Անէի գայմաքամին պատասխանատուութեան վախը փրկեց զինքը» (4):

Կաթոլիկ միաբան Եասենթ Սիմոնն սպանությունների առնչությամբ ասում է, որ ամեն ինչ կատարվելու էր որպես Ղուրանի հրահանգ (5): Նա գրում է, որ իր տեսած բռնագաղթյալների քարավաններում «40 հոգիէ բաղկացող իւրաքանչիւր խմբակին մէջ քահանայ մը կար: Կը կարծէին այսպէս արատաւորել քահանային սքեմը, զայն խառնելով ոճրագործ սեպուած մարդոց մէջ…» (6): Եասենթ Սիմոնի այս վկայությունը ավելի շատ ծիսականացման դրվագ է, քան քահանայի սքեմը արատավորելու ջանք. նպատակն էր «գյավուրների» խմբերի կազմը ձևավորել այնպես, որ ներկա գտնվեն տվյալ կրոնի հոգևոր առաջնորդները, որոնք իրենց հոտի գլուխը լինելով՝ ընկալվում էին որպես գլխավոր հանցավորներ՝ ընդդեմ իսլամի: Իսլամադավանների կառավարական հովանու ներքո ապրող ոչ-իսլամադավանները դեռևս միջնադարից եկած մտայնության համաձայն ընկալվում էին որպես Իբլիսի՝ սատանայի խաբեություններին հեշտությամբ ենթարկվող խմբեր, և նրանց հանդեպ սպանդ իրականացնելու հրահանգները կարող էին ներկայացվել որպես Ալլահի պայքար Իբլիսի դեմ (7):

Ցեղասպանությունը վերապրած Վերոնիկա Բերբերյանի հուշերում ևս նկարագրվում է, թե ինչպես են Բողազլյան քաղաքում թուրքերը իր պապին՝ Հակոբ քահանային, եկեղեցի գնալու ճանապարհին ձերբակալում և ապա Քելլերի ձորում գլխատում ու կտրված գլուխը, որպես խաղի օբյեկտ, գլորում փողոցներով: Վերապրողը գրում է. «Մարմինը գցում են ձորը, իսկ գլուխը հանձնում են երիտասարդներին, որոնք ծաղրի համար փողոցներում գլուխը գլորում են մի քանի օր» (8):

Հոգևոր սպասավորների հանդեպ իրականացրած խոշտանգումների թվում բազմիցս հիշատակվում է մորուքի մազերը հատ-հատ պոկելու կտտանքը, որին հետևում էր սպանությունը՝ այն դեպքում, երբ հոգևորականը հրաժարվում էր կրոնափոխ լինել (9). «Ամբողջ երեք քառորդ ժամ, քահանան նշաւակ կը դարձնեն գազանային մոլուցքին հնարած տեսակ տեսակ լուտանքներուն, անպատուութիւններուն ու ծաղրին: Մօրուքին թելերը մեկ մեկ կը փրցնեն ու գետին կը ծածկեն.-«քու Տիրոջդ պէս...»: Աշակերտն ալ կը փորձէ իր Տիրոջ նմանիլ լռելով, աղօթելով, ներելով...» (10): Մուշեղ քահանա Մուշեղյանի «Մօրուքը կը փետեն, եղունգները կ՚աքցանեն, բանտի բակը՝ ջուրի մէջ մերկ կը պառկեցնեն ժամերով, ափին մէջ հաւկիթ կը խաշեն՝ ձեռքին տակ կրակ վառելով, մինչ իր միսերը կ՚այրէին եւ մարմինը կը գալարուէր ցաւի նոպաներուն տակ, ուր ուրեմն աւանդելով հոգին՝ Քրիստոսի պէս խաչուելով» (11): Թեոդիկը պատմում է Կ. Պոլսի կաթոլիկ առաջնորդի՝ Միքայել Խաչատուրյանի մահվան մասին. «... նախ անոր մօրուքը կը փետեն, յետոյ ձեռքերը ետեւ կը կապեն եւ նախատալից հրմշտուքներով գետափ կը տանին զինք: Երբ ակռաները խլելուն կուգայ կարգը, տարաբախտ եկեղեցականը կը փութայ հանել կեղծ ատամնաշարքը՝ ցականք մը պակաս կրելու յոյսով: Այդ յոյսն ալ ի դերեւ կ՚ելլէ սակայն, վասնզի բիրտ թաթեր սկսած էին արդէն անխնայ բզքտել լինտերը: Այնուհետեւ կը մերկացնեն զինք եւ վիզին խաչն ու եպիսկոպոսական մատանին կորզելէ ետք՝ հրաման կ՚ընեն զինուորներուն, որ իրենց մոյկերով կոխկռտեն անոր մարմինը: Կատաղութիւննին չի կասիր հոն: Խար ու խռիւ կը ցանեն անոր ջախջախ կուրծքին վրայ եւ բռնկցնելով՝ սուրճ կ՚եփեն հոն, մինչ ուրիշ մը ականջները կը կտրէր եւ կրակը կը ձգէր զանոնք: Ծերունազարդ Գերապայծառին այլեւս անճանաչ դին կը փոխադրուի հուսկ ուրեմն աղբակառք, նետուելով մօտակայ գռիհի մը մէջ...» (12): Գրեթե նույն կտտանքները կատարվում են Տիգրանակերտի Մկրտիչ վարդապետ Ջլղատյանի հետ. նրան պտտեցնում են փողոցից փողոց, թքում վրան, մի խոջա առաջանում է և ասում, թող նրա Աստվածը փրկի իրեն, որ իրենք տեսնեն, իսկ ուլեմաները՝ իսլամ գրագետները նվագելով խեղկատակ թատրոն են ցույց տալիս, ոստիկանապետը մորուքն է փետում, ատամները քաշում, հրաշեկ երկաթ դնում քունքին, մարմինը մորթազերծ է անում և արդեն դիակը պտտեցնում է և քարյուղով վառում (13): Թեոդիկը նաև պատմում է քահանայի մորուքը արտաթորանքով պատելու մի արարքի մասին (14): Քրիստոնյա հոգևորականներին նաև հրամայվում էր կատարել նվաստացուցիչ աշխատանք:

Ներսես եպս. Դանիելյանը՝ Եոզղատի հայ առաքելական վերջին առաջնորդը, կացնահարվեց (15): Մկրտիչ քահանա Գալեոնճյանին «...հրկիզելէ առաջ, դահիճները վերջընթեր հաճոյք մըն ալ ըմբոշխնած են՝ աչուըները փորելով… (16):

Մարտիրոսի պսակի է արժանանում նաև Մարդինի հայ կաթողիկե եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը 2001թ. դասվեց Կաթողիկե եկեղեցու երանելիների շարքը՝ Հովհաննես Պողոս II պապի կողմից: Նրան քանիցս առաջարկում են կրոնափոխ լինել, սակայն նա հրաժարվում է (17). «Մոլեռանդ մահմետական մը կ’ըսէ Մալոյեան Գերապայծառին մասին, թէ «անոր եպիսկոպոսական մարմինը երկուքի պիտի բաժնէր» (18):

Կտտանքները հոգևորականների հանդեպ հիմնականում իրականացվում էին ստահոդի մեղադրանքների պատճառով. Լիբանանի կապուչին միսիոներ հայր Լեոնար Պաապտացին (19), որը Հիսուսի Թանկագին Արյուն եղբայրության վարիչն էր, ամբաստանվեց իր եղբայրության անվանման պատճառով. «Մամտուհ պէյ «թանկագին արիւն» բառերուն մէջ ակնարկութիւն մը գտաւ մահմետական արիւնին, որուն առատ հեղումին իբր թէ քաջալերողն ու հրահրիչն էր սոյն միսիոնարը: ... Ու Հայր Լէոնարը ծածկեցին անարգանքներով, նախատեցին, վրան թքին ու հարուածեցին: Բայց անիկա զվերջ անյողդողդ մնաց: Որքան քափուչինը ուժաքամ կը դառնար, այնքան նահատակը կը հրճուէր անոր մէջ» (20): Մեկ այլ դեպքում ատելության առարկա էր ֆրանցիսկյան հոգևորականների գոտին՝ «Ֆրանցիսկոս» կոչվելու պատճառով. «Չարչարանքներուն յաջորդեց խոնարհեցումը: Ո՛չ ոք զերծ չմնաց նուաստացումներէն, ո՛չ ոքի խնայեցին: Բանտարկեալներէն ոմանք իրենց մէջքին շուրջ Ս. Ֆրանսիսկոսի պարանը կապած ունէին: Մամտուհ պէյի աչքին՝ այդ գօտին, «Ֆրանսիսկոս» անունը կրելուն պատճառով, խորհրդանիշ մըն էր Ֆրանսայի հետ գաղտնի կապի մը եւ նշան մը՝ յեղափոխական կուսակցութեան պատկանելիութեան» (21):

Անարգանքներից զերծ չեն մնում անգամ մահացած հոգևորականների դիակները: Զավեն պատրիարքը պատմում է Ներսես եպիսկոպոսի՝ Մշո Ս. Կարապետ վանքի միաբանի մասին, որը 1915-ին հիվանդանում է և վախճանվում Մուշում, «Մուշի իսլամները անոր մարմինը գերեզմանէն հանելով փողոցները կը քաշկռտեն բարբարոսաբար» (22): Թեոդիկը պատմում է Հովհաննես ավագ քահանա Դերձակյանի մասին, որի դիակը հանում են գերեզմանից ու, որովայնը պատռելով, փորձում այնտեղ պայթուցիկ գտնել (23):

Կրոնական նրբերանգը և բռնություններին ծիսականացում հաղորդելու մի առանձնահատկություն է դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի վկայությունն այն մասին, որ տեղահանությունների համար միշտ ընտրվում էր կիրակի օրը՝ քրիստոնյաների սուրբ օրը (24): Ծիսականացման տարրերից էր տարբեր երաժշտական գործիքների կամ երգերի կատարումը սպանությունների ժամանակ (25): Հաճախ քրիստոնեական սրբավայրերում էին կատարում սպանությունները, հայերին ծաղրելու համար նույնիսկ քրիստոնեական ծիսակատարություններ էին կատարում (26):

Անարգանքը քրիստոնյաների սրբավայրերի հանդեպ երևում է այն դեպքերից, երբ եկեղեցիները նպատակադրված վերածում էին հասարակաց տների՝ աղջիկներին բռնությամբ ենթարկելով սեռական ստրկության(27):

Հայտնի են հայկական եկեղեցիները որպես հայերից խլված ապրանքը պահելու վայր գործածելու (28), եկեղեցիների վրա թուրքական դրոշակ պարզելու (29), եկեղեցիների զանգերի փոխարեն շներ կախելու մասին վկայություններ (30): Եկեղեցիների մետաղներն օգտագործում էին փամփուշտներ պատրաստելու (31), իսկ քարերը՝ զինվորական շենքեր ու փողոցներ սալարկելու համար (32), վաճառում էին ծիսական թանկարժեք առարկաները, Ս. Սեղանի վրայի սպասքը, իրերն ու կտավներն օգտագործվում կենցաղային այլևայլ նպատակներով:

Բազմաթիվ էին նաև քրիստոնեական գրականության հանդեպ անարգանքի դրսևորումները. «Դաշտին երեսը, աղիւսներու մէջ բազմաթիւ Հայերէն գրքեր ալ – մասնաւորապէս Աստուածաշունչ գիրք եւ Աւետարան. Ցանուցիր, բզըքտուած: Թուրք, քիւրտ լաճեր կեավուրի այդ քիթապները կը զարնեն գետնոց-գետին, ցեխերու մէջ աղբիւսէ աղբիւս կը խօթեն, կ’ոտնահարեն, պատառբնծիկ ըրած՝ հովին կուտան: Հայ քաղաքակրթութիւնը, Հայ միտքը, Հայ հանճարն է, որ նախատինքներու, թուքի, մուրի կ՛ենթարկուի» (33):

Այն ամենը, ինչ կապված էր քրիստոնյաների հետ, բնաջնջման ենթակա էր անգամ նրանց պատկանող կենդանիները (34):

Վերը ներկայացվածով բռնությունների ու սպանությունների կրոնական երանգավորում ունեցող վկայությունները չեն սահմանափակվում. Հայոց ցեղասպանությանն առնչվող հուշագրություններում, վավերագրերում ու փաստաթղթերում դրանք բազմաթիվ են:


Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ գիտաշխատող


1. Մորգենթաու Հ., Դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունը, անգլերենից թարգմ.՝ Լ. Թութխալյանի, Երևան, ՀՑԹԻ-ի հրատ., 2012, էջ 229-230:
2. Տե՛ս Զաւէն արքեպիսկոպոս, Պատրիարքական յուշերս. վաւերագիրներ եւ վկայութիւններ, Գահիրէ, 1947, էջ 82:
3. Անտոնեան Ա., Մեծ ոճիրը, Ե., 1990, էջ 102-103:
4. Տե՛ս նույն տեղում, էջ 103, թ. 12 հղումը:
5. Տե՛ս Եղբայր Եասենթ Սիմոն, Մարտին. հերոս քաղաք, Ջունիե, 1991, էջ 40:
6. Նույն տեղում, էջ 59:
7. Տե՛ս ավելի մանրամասն James J. Reid, “Philosophy of State –Subject Relations, Ottoman Concepts of Tyranny, and the Demonization of Subjects: Conservative Ottomanism as a Source of Genocidal Behaviour, 1821-1918” in Studies in Comparative Genocide, edited by Levon Chorbajian and George Shirinian, New York, 1999, էջ 62-65:
8. ՀՑԹԻ ֆոնդեր, բ. 8, ֆ. հ. 81(1), թպ. 242, էջ 4:
9. Տե՛ս Թաւուգճեան Տ. Ներսէս Աւագ քհնյ., Տառապանքի օրագիր, խմբ. Թ. Թորանեան, Պէյրութ, 1991, էջ 123:
10. Եղբայր Եասենթ Սիմոն, նշվ. աշխ., էջ 86:
11. Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Բ տպագրութիւն, Թեհրան, 2014, էջ 340:
12. Նույն տեղում, էջ 341:
13. Տե՛ս Նույն տեղում, էջ 360:
14. Նույն տեղում, էջ 599:
15. Ներսէս եպս. Դանիէլեան, Կաթիլ մը ջուր այրած սրտերու, Հալէպ, 2010, էջ 21:
16. Թէոդիկ, նշվ. աշխ., էջ 192:
17. Տե՛ս Իգնատիոս Մալոյեան. մարդը եւ նահատակը, Զմմառ, 2001, էջ 44:
18. Նույն տեղում, էջ 77:
19. Հոգևորականի անունը պահպանել ենք արևմտահայերեն ուղղագրությամբ:
20. Եղբայր Եասենթ Սիմոն, նշվ. աշխ., էջ 59:
21. Եղբայր Եասենթ Սիմոն, նշվ. աշխ., էջ 56:
22. Զաւէն արքեպիսկոպոս, նշվ. աշխ., էջ 18: Տե՛ս նաև Թէոդիկ, նշվ. աշխ., էջ 104. «Աղէտի նախօրէին, իր թարմ գերեզմանը բացած եւ օծեալ մարմինը դուրս հանելով՝ խուժանը գետնէ գետին քաշկռտած է զայն, ոտքերուն չուան կապած, թունդ հայրենասէր նկատուող ու տարիներէ ի վեր ազգային իրաւանց դէմ ոտնձգութեանց առթիւ իր հօտին շահերը պաշտպանողի համբաւ վայելող հոգեւորականի դիակէն, իսկ վրէժ լուծած եւ Քրիստոնէութիւնը նախատած ըլլալու այն դիւային երանութեամբ, որ Միւսլիմանին յատուկ է սոսկ: Դիակը յետոյ նետուած է մօտակայ առու մը, պատանքը պատառ պատառ… »:
23. Թէոդիկ, նշվ. աշխ., էջ 334:
24. Ճէյքըպսըն Մ., (Եագոպսըն) Մ., Օրագրութիւն: 1907-1919: Խարբերդ, դանիերէն ձեռագիր բնագրէն թարգմանեցին՝ Բախտիկեան Ն. եպս., Սիմոնեան Մ., Անթիլիաս, 1979, էջ 117:
25. Յուհանսոն Ա., Աքսորյալ ժողովուրդ. մեկ տարի հայոց պատմությունից, Ե., 2008, էջ 43-44:
26. Մորգենթաու Հ., Դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունը, 229-230:
27. Անտոնեան Ա., նշվ. աշխ., էջ 111:
28. Գաբիկեան Կ., Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924, էջ 563:
29. Ճէյքըպսըն Մ., նշվ. աշխ., էջ 70
30. Ակունի Ս., Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը, Կ. Պոլիս, 1920, էջ 166:
31. Ճէյքըպսըն Մ., նշվ. աշխ., էջ 141:
32. Գաբիկեան Կ., նշվ. աշխ., էջ 562:
33. Գաբիկեան Կ., նշվ. աշխ., էջ 233:
34. «Կեավուրին հաւկիթն ալ ջախջախեցէք, ոտնահարեցէք, կ՛ըսէին, չըլլայ որ մէջէն աքաղաղ ելլէ, արու արմատ դուրս գայ» (Գաբիկեան Կ., նշվ. աշխ., էջ 248):




Ներսես եպիսկոպոս Դանիելյան (Գևորգ, 1868-1915 թթ.)
Հաճնի Ադանայի, Հալեպի, Յոզղաթի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ, գրող, մանկավարժ



Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյան (1869-1915 թթ.)
հայ կաթոլիկ հոգևորական, Մարդինի հոգևոր առաջնորդ








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am