ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Հոկտեմբերի 28-ին Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Տիկին Զախարիևան ծաղկեպսակ դրեց ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բուլղարիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում: