Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՈՐԲԱՔԱՂԱՔԸ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿ ՆՈՐԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ՀԵՏ ՀՑԹԻ-ՈՒՄ


09.10.2018


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ պատմաբան, ուսումնասիրող, «Որբաքաղաքը. նպաստամատույց, աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողները»» գրքի հեղինակ տիկին Նորա Ներսեսյանի հետ: Աշխատությունը նվիրված է Հայոց ցեղասպանությունից հետո Ալեքսանդրապոլում (հետագայում՝ Լենինական, այժմ՝ Գյումրի) ստեղծված որբանոցներին ու այնտեղ բնակված շուրջ 20,000 որբերին:

Հեղինակը հետազոտություններ է արել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, և գրքի նախաբանում հայտնում է իր երախտիքի խոսքն ուղղված ՀՑԹԻ աշխատակիցներին՝ ցուցաբերած աջակցության, խորհրդատվության համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ով և տիկին Ներսեսյանին հանդիպման ավարտին հանձնեց շնորհակալագիր և «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ՝ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման գործում ունեցած ավանդի համար:

Հանդիպմանը ներկա էր և գիրքն ընդհանուր դրույթներով ներկայացրեց նաև «Որբաքաղաքը» հայերեն գրքի առաջաբանի հեղինակ Վարդան Ազատյանը:

Տիկին Ներսեսյանն իր զեկույցում հանգամանորեն անդրադարձավ գրքին, գրքի հիմնական դրույթներին, դրա ստեղծման պատմությանը: Տեղի ունեցավ ակտիվ քննարկում, հարց ու պատասխան ներկաների և ՀՑԹԻ գիտաշխատողների միջև:

Գրքի հավելվածը ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուներում պահվող նպաստամատույց աշխատողի՝ մինչ օրս անտիպ, անանուն օրագիրը, որն աննշան խմբագրումներով մատենագրել է հեղինակը: Թեև օրագրի անանուն հեղինակը միայն կարճ ժամանակ է եղել Ալեքսանդրապոլում՝ հեռանալով Հայաստանից 1920 թ. մայիսին, նրա պատմությունը հնարավորություն է ընձեռում ներքնատես հայացք նետելու Երևանի, Կարսի, Ղարաքիլիսայի ու Ալեքսանդրապոլի իրադարձություններին:

Գիրքը ներկայացնում է Ալեքսանդրապոլի նախկին ցարական ռազմական զորանոցներում տեղակայված ամերիկյան որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը: Բացառիկ այս աշխատությունը հիմնված է տեղական և միջազգային, անտիպ և տպագիր նյութերի վրա: Գիրքը ոչ միայն քննարկում է տասնյակ հազարավոր որբերի պատմությունները՝ ցնցելով իր հուզական մեծ լիցքով, այլև լույս է սփռում այդ շրջանի պատմական և քաղաքական այն անցքերի վրա, որոնց բովում դաստիարակվում և կրթվում էին որբամանուկները: «Որբաքաղաքը», որ գտնվում էր ամերիկյան Մերձավորարևելյան նպաստ կազմակերպության հոգածության ներքո, տրամադրում է մի յուրահատուկ դիտակետ հասկանալու այս շրջանի Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների քաղաքականությունների բարդ նրբերանգները: Հայերեն հատորը հրատարակվել է Հովհաննիսյան ինստիտուտի կողմից:

Հեղինակի մասին - Նորա Ն․Ներսեսյանը 1981-2005 թթ․ դասախոսել է Հարվարդի համալսարանում, որտեղ զբաղեցրել է նաև ղեկավար պաշտոն։

Կրթությամբ միջնադարյան Եվրոպայի արվեստի և մշակույթի պատմաբան է, բնակվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Ի թիվս այլ գործերի՝ հեղինակել է Worthy of the Honor (1995) և Against All Odds (2004) աշխատությունների։







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am