02.10.2018

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրընկալեց և պարգևատրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանին:
Շահեն Խաչատրյանին տրվեց «Ավրորա Մարդիգանյան» ոսկե հուշամեդալ և շնորհակալագիր՝ տպագրված ապիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր բերված ծաղիկների թերթիկներից պատրաստված թղթի վրա:
Արվեստագետ Շահեն Խաչատրյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը, աջակցել է ինչպես խորհուրդներով, այնպես էլ գրքերի նվիրատվություններով:
Շահեն Խաչատրյանը ծնվել է Հալեպում, 1946թ. ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան, նվիրվել ազգային արվեստին՝ այն ըստ արժանվույն ներկայացնելով միջազգային հարթակներում: Շահեն Խաչատրյանը բազմաթիվ գրքերի, պատկերագրքերի հեղինակ է: