06.10.2018

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի (ՀՏՏԾԱ / WITSA) նախագահ տիկին Իվոն Չիուն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև շրջայց արեցին Հիշողության պուրակում, որտեղ տիկին Չիուն տնկեց արծաթափայլ եղևնի:
Հյուրերն այցելեցին նաև թանգարան, ծանոթացան ցուցադրության հետ:
Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսը (ՀՏՏԾԱ / WITSA) համաշխարհային ՏՀՏ ոլորտի առաջատար կառույց է, որը հիմնադրվել է 1978թ.: Այն hանդիսանում է համաշխարհային տնտեսական աճի առանցքային ուժ, որին անդամակցում են համաշխարհային ՏՀՏ ոլորտի ասոցիացիաներ աշխարհի ավելի քան 80 երկրներից: