Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Օն լայն ցուցադրություն


Հայոց ցեղասպանությունն` արտասահմանյան մամուլի առաջին էջերին


COVERAGE

Հայկական կոտորածները և հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը մշտապես եղել են հայկական ու արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում: Այս առումով, մամուլի անդրադարձներն ու հրապարակումները կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության հետ առնչվող հիմնահարցերի լուսաբանման համար և ունեն սկզբնաղբյուրային բացառիկ նշանակություն: Ուշագրավ են հատկապես անգլիական, ռուսական, ֆրանսիական, ամերիկյան և այլ երկրների մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում են աբդուլհամիդյան կոտորածներին, Ադանայի արհավիրքին և 1915-1922 թթ. ցեղասպանությանը:

Հատկապես ուշագրավ են այն հրապարակումները, որոնց կցված են բացառիկ նշանակության լուսանկարներ: Նմանատիպ հրապարակումները, փաստորեն, կարևոր տեղեկություններ են հաղորդում ցեղասպանության, դրա ընթացքի և հետևանքների մասին: Արտասահմանյան մամուլի հրապարակումները, որոնք Թուրքիայի կողմից հայերի դեմ իրագործված բռնությունները դատապարտող բովանդակություն են պարունակում, հանդիսանում են անուղղակի վկայություններ ` հայերի դեմ իրագործված ցեղասպանության իրողության մասին:

Հետաքրքիր խումբ են կազմում մամուլի այն հրապարակումները, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներկայացվում է առաջին էջերին: Այդպիսի հրապարակումներ մամուլում եղել են ինչպես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, այնպես էլ` շարունակվում են հրապարակվել մեր օրերում:

Նմանատիպ միջազգային արձագանքները վկայում են Հայոց ցեղասպանության արդիականության, ինչպես նաև` միջազգային հանրության շրջանում եղած և առկա իրազեկության մասին:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից ներկայացված օն-լայն ցուցադրությունը չի հավակնում ներկայացնել նմանատիպ հրապարակումների ամբողջական և վերջնական ցուցադրությունը: Ներկայացվող համապարփակ ցուցադրությունը բաց է նոր նյութերով համալրվելու համար:



Համար 72, Օգոստոս 16, 1902 թ., Փարիզ



Հայերի կոտորածը Կոստանդնուպոլսում
“Il Secolo Illustrato” ամսագիր, հոկտեմբերի 27, 1895 թ., Հռոմ



“Il Secolo Illustrato” ամսագիր, նոյեմբերի 17, 1895 թ., Հռոմ



Աբդուլ Համիդ 2-րդ, Կարմիր սուլթան
“Le Musee De Sires”, Փարիզ, 1896 թ.



Աբդուլ Համիդ 2-րդ, Կարմիր սուլթան
“Le Rire”, համար 134, մայիսի 29, 1897 թ., Փարիզ



Հայերի կոտորածը Կոստանդնուպոլսում
Զոհերի դիակների ժողովումը, Գալաթիա փողոց
“Le Petit Parisien” ամսագիր, սեպտեմբերի 13, 1896 թ., Փարիզ



Կախաղան բարձրացված հայ, Կոստանդնուպոլիս
L’Univers illustre, Journal Hebdomadaire, համար 2160, Օգոստոս 5, 1896 թ., Փարիզ



Նոր կոտորածներ Հայաստանում
“La Libre Parole”, համար 1700, մարտի 14, 1897 թ., Փարիզ



“La Plume”, համար 321, սեպտեմբերի 1, 1902 թ., Փարիզ



Համար 135, հոկտեմբերի 31, 1903 թ.



Քրիստոնյաների կոտորածները Թուրքիայում
“Le Petit Journal” ամսագիր, մայիսի 2, 1909 թ., Փարիզ



Հայերի կոտորածները
”Le Petit Journal” ամսագիր, մայիսի 2, 1909 թ., Փարիզ



Հայերի կոտորածը, Ադանա, 1909 թ.
“Le Pelerin”, մայիսի 2, 1909 թ., Փարիզ



Կոտորածներ Փոքր Ասիայում, Ադանա 1909 թ.
“Journaldes Voyages”, համար 659, Փարիզ, հուլիսի 18, 1909 թ.



Կանայք և երեխաներ ողջակիզվել են
“Oakland Tribune”, համար 61, Կալիֆորնիա, ապրիլի 22, 1909



Կոտորածներ արևելյան Թուրքիայում. հազարավոր հայեր կենդանի այրվեցին թուրքերի կողմից Ադանայի կաթոլիկ եկեղեցում
“La Domenica Del Corriere”, համար 20, մայիսի 16-23, 1909 թ., Միլան



Կոտորածների ուրվականը թուրքահայկական գավառում
«Խաթաբալա», V-րդ տարի, համար 9, փետրվարի 27, 1910 թ., Թիֆլիս



“Le Rire”, համար 49, Փարիզ, հոկտեմբերի 23, 1915 թ.



Ռուսների կողմից հայերին աջակցություն ցույց տալու խորհրդանիշը
“Excelsior”, Journal Illustre Quotidien, հունիսի 30, 1916 թ.



Հայերի դիակները
«Արմյանսկի Վեստնիկ», Մոսկվա, համար 44, նոյեմբերի 27, 1916 թ., տիտղոսաթերթ



Տեսարան հայկական թատրոնի կառուցման համար նախատեսված հրապարակից, Երզնկա
«Արմյանսկի Վեստնիկ», Մոսկվա, համար 9, փետրվարի 36, 1917թ., տիտղոսաթերթ



«Նեշընըլ Ջիոգրաֆիկ» ամսագիր, 28-րդ հատոր, համար 4, հոկտեմբեր 1915, տիտղոսաթերթ



«Նեշընըլ Ջիոգրաֆիկ» ամսագիր, 34-րդ հատոր, համար 1, հուլիս 1918, տիտղոսաթերթ



«Նեշընըլ Ջիոգրաֆիկ» ամսագիր, 36-րդ հատոր, համար 2, օգոստոս 1919, տիտղոսաթերթ



«Նեշընըլ Ջիոգրաֆիկ» ամսագիր, 36-րդ հատոր, համար 5, նոյեմբեր 1919, տիտղոսաթերթ



“The World’s work”, դեսպան Մորգենթաուի պատմությունը, Օգոստոս, 1918 թ.



«Պատմության ամենամեծ սարսափը» - Հենրի Մորգենթաու
“The Red Cross” պարբերական, մարտ, 1918 թ.



Պատանդների դեմ ցուցաբերած թուրքական բարբարոսությունը
“The World’s work”, հոկտեմբեր 1918 թ.



Հայաստանի համար
“Le Feu”, համար 4, փետրվարի 15, 1919 թ.



«Փոքրիկ փարիզեցու» անդրադարձը Հայաստանի կոտորածների վերավերյալ
Մեկ ու կես միլիոն զոհ
Մեղավորները` Էնվեր, Թալեաթ, Ջեմալ, Լիման վոն Սանդերս ևն
“Le Petit Parisien”, հունվարի 2, 1909 թ., Փարիզ



1915 թ. ցեղասպանությունը
«Առաջին աշխարհամարտի պատմությունը» պարբերական, հատոր 3, համար 16, 1970թ.



Երիտթուրքերը և կարմիր սուլթանը
“Historia” ամսագիր, համար 105, նոյեմբերի 20, 1969 թ., Փարիզ



Մոռացված ցեղասպանություն
“The Independent”, Օգոստոսի 28, 2007թ., Լոնդոն



Հայերի կոտորածները
1915 թ. ապրիլյան ողբերգության հետաքննությունը
“L’Histoire”, համար 187, ապրիլ 1995 թ., Փարիզ



Հոլոքոստի նախադեպ, 1915 թ.
Հայ ժողովրդի բնաջնջումը
"Sapiens", համար 66, ապրիլ 2008 թ., Բարսելոնա


Ցեղասպանությունները պատմության մեջ, Փարիզ
“Maniere de voir 76”, Օգոստոս-սեպտեմբեր, 2004 թ.



Չճանաչված ցեղասպանություն
«Նովոյե վրեմյա» ամսագիր, ապրիլի 24, 2005 թ., Մոսկվա



Հայաստան. մոռացված ցեղասպանություն
“INAMO”, հրատարակման 11-րդ տարի, աշուն, 2005թ.



Հայերի ցեղասպանությունը
“L'Histoire”, համար 341, ապրիլ 2009 թ., Փարիզ



Առաջինը հայերն են
Կես միլիոնից ավել հայեր սպանվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում
“Leituras da História”, համար 2, 2009 թ., Բրազիլիա



“Storia”, համար 103, մարտ 1996 թ.









Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am