Մամուլի ասուլիս` ՀՑԹԻ-ում
16.04.2014
2014թ. ապրիլի 18-ին` ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախասրահում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը:
Ասուլիսում Հայկ Դեմոյանը կանդրադառնա նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներին: Կներկայացվեն 2012-ին մեկնարկած շինարարական աշխատանքները, մշակվող թանգարանային նոր ցուցադրությունը, 2014 թվականի համալիր միջոցառումները և ՀՑԹԻ միջազգային համագործակցությունը:
Ասուլիսի ընթացքում կներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընդհանուր պատկերը:
Ասուլիսից հետո տեղի կունենա նաև Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի նոր հրատարակությունների շնորհանդես:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ
Արտաքին կապերի և լրատվության բաժին