Օգոստոս 30, 2008թ.
Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում
Սեպտեմբերի 2-15-ը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվելու է «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը: Այն ներառում է շուրջ 70 լուսանկար, փաստաթղթեր, պարբերականներ, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում մինչև 1915 թ. հայկական մարզական ակումբների և ֆուտբոլային թիմերի կազմավորման պատմությունը:
Հայկական սպորտային ակումբները և մարզիկները նշանակալի ավանդ են ունեցել Օսմանյան կայսրությունում սպորտի զարգացման պատմության մեջ: Հայկական մարզական ակումբների թիվն ամբողջ Օսմանյան կայսրությունում մոտենում էր 100-ի:
1911-1914 թթ. Կոստանդնուպոլսում կազմակերպվեցին հայկական օլիմպիական խաղերը: 1911 թվականից մինչև 1914 թ. Շավարշ Քրիսյանի խմբագրությամբ լույս էր տեսնում «Մարմնամարզ» մարզական թերթը, որը, փաստորեն, կայսրության առաջին սպորտային պարբերականն էր:
1912 թ. ամռանը երկու հայ մարզիկներ` Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը, մասնակցեցին Ստոկհոլմում կայացած 5-րդ միջազգային օլիմպիական խաղերին` առաջին անգամ կայսրությունը ներկայացնելով օլիմպիադայում:
1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:
Բացման օրը` սեպտեմբերի 2
Ժամը` 12.00
Վայրը` ՀՑԹԻ
Էլ. փոստ` info@genocide-museum.am