Երևան, նոյեմբերի 27-28
Հիշողությունից` հիշատակում
Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
Երևան, նոյեմբերի 27-28
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2007 թ. նոյեմբերի 27-28-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի 40 ամյակին:
«Հիշողությունից հիշատակում» խորագիրը կրող գիտաժողովը նվիրված է պատմական հիշողությանը, հիշողության վայրերին, ցեղասպանագիտությանը, պատմական հուշարձանների ոչնչացման և այլ հիմնախնդիրներին:
Գիտաժողովն անց է կացվում ՀՀ կառավարության աջակցությամբ:
Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Հայկ Դեմոյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Սամվել Կարապետյանը, Ազատ Եղիազարյանը, Սուրեն Մանուկյանը, Լևոն Աբրահամյանը, Ամատունի Վիրաբյանը, Լուսինե Սահակայանը, Լուրենս Ռիտտերը, Հարություն Մարությանը, Գայանե Շագոյանը, Ազատ Եղիազարյանը, Սեդա Պարսամյանը, Տիգրան Զաքարյանը, ինչպես նաև հուշարձանի նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանը: Արտասահմանյան մասնագետներից զեկույցներով հանդես կգան Ցիպելմա Դարիևան` Բեռլինի Հումբոլտի համալսարանից, Պամելլա դե Կոնդապպան` Մեծ Բրիտանիայի Քինգս քոլեջից, Սաբրի Աթման` Ամստերդամի Սեյֆո կենտրոնից, Յուրգեն Գիսպերտը` Գերմանիայից, Հիդեկի Ֆուչինոեն` Ճապոնիայի Հիրոշիմայի համալսարանից:
Պատմական ակնարկ: Խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը, ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:
Կոթողի բացումը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին` վերածվելով քաղաքական և մշակութային խոշոր իրադարձության:
1967թ. սկսած` ամեն տարի, ապրիլի 24-ին, հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրության տարածքում իրականացված ցեղասպանությանը զոհ դարձած մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին: