17.04.2021
Ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 10:30-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրենության տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը կներկայացնի նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, ՀՑԹԻ միջազգային համագործակցությունները, ինչպես նաև` նոր ժամանակավոր թանգարանային ցուցադրությունը:
Ասուլիսից հետո՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա
«Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով նոր ժամանակավոր ցուցադրության բացումը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Արտաքին կապերի և լրատվության բաժին