Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Դասախոսություններ

Պրոֆ. Վահագն Տատրեանի մասնակցությամբ դասախոսությունների շարք ՀՑԹԻ-ում


08.05.2009



Մայիսի 5, 6, 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը կազմակերպել էր հրապարակային դասախոսությունների շարք ամերիկահայ ճանաչված պատմաբան, սոցիոլոգիայի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող հետազոտող Վահագն Տատրեանի մասնակցությամբ:

Հրապարակային դասախոսություններ կազմակերպելու հիմնական նպատակն է հասարակության լայն շրջաններին հասու դարձնել ցեղասպանության ոլորտում առկա գիտական տեսակետներին ու նորագույն հետազոտություններին:

Երեք օր տևած դասախոսությունների ընթացքում պրոֆ. Տատրեանն անդրադարձավ հետևյալ թեմաներին.

Առաջին դասախոսությունը, որը վերնագրված էր որպես «Անավարտ «Նյուրնբերգի» հետևանքները. երիտթուրք հանցագործները հանրապետական Թուրքիայի քաղաքական վերնախավում», պրոֆեսոր Տատրեանը հանգամանորեն անդրադարձավ հայերի դեմ իրագործված մասայական բռնություններին և կոտորածներին մասնակցություն բերած զինվորական և քաղաքացիական պաշտոնյաների` հանրապետական Թուրքիայի վերնախավում ընդգրվկելու հիմնախնդրին` կենտրոնանալով Հայոց ցեղասպանության և քեմալական ռազմա-քաղաքական խմբավորման միջև եղած անմիջական կապի ձևավորման հիմնախնդրին:

Երկրորդ օրը պրոֆ. Տատրեանը խոսեց Հայերի դեմ իրագործված ցեղասպանության մեջ թուրքական բանակի դերակատարության խիստ արդիական և քիչ ուսումնասիրված թեմայի շուրջ` անդրադառնալով հայերի դեմ իրագործված ոճրագործության մեջ թուրքական զինվորականության մասնակցության, հայերի կոտորածների որոշումների կայացման և դրանց իրականացման, ինչպես նաև թուրքական զինվորական վերնախավի շրջանում տարբեր քաղաքական ռեժիմների պայմաններում հակահայկական քաղաքականության ժառանգականության հիմնախնդիրներին:

«Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հեռանկարները և կարևորագույն ուղղությունները» խորագրով վերջին դասախոսությունն անդրադառնում էր Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հեռանկարներին և գիտական ուսումնասիրությունների առջև ծառացած մարտահրավերներին:



Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am