Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Հիշի՛ր

Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Նազլյան Բեռնարդինե, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Չարգճյան Անդրանիկ, ծնվել է Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիթի նահանգ), վաճառական, Հայոց ցեղասպանության զոհ:

Սութճյան Նվարդ Սեդրակի, ծնվել է Զեյթուն քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Թերճիմյան Գևորգ, ծնվել է 1886թ. Կեսարիա քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), «Մասիս» մարմնամարզական միության ատենապետ, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Ոսկերիչյան Եսթեր, ծնվել է Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), եղել է ուսուցչուհի Սբ. Ստեփանոսի Աղջիկների վարժարանում: Հայոց ցեղասպանության զոհ:

Հարությունյան Արտաշես, ծնվել է 1973թ. Մալքարա գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), բանասեր, թարգմանիչ, հրապարակագիր, գրաքննադատ, Հայոց ցեղասպանության զոհ:

Սարգիս Տիլկյան, ծնվել է Բիթիաս գյուղում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), մահացել է 1916 թ. խիստ աշխատանքային ճամբարում` Պաղեստինում:

Կոզիկյան Գարեգին Կարապետի, ծնվել է 1878 թ. օգոստոսի 17-ին Բալու քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, ջրախեղդ է եղել 1915 թ.:

Արապյան Վռամշապուհ, ծնվել է Մալքարա գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Ռուբեն Զարդարյան, ծնվել է 1874 թ. Սեվերեկ գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), գրող, հրապարակախոս, ուսուցիչ, հասարակական գործիչ, <<Ազատամարտ>> օրաթերթի խմբագրապետ, Հայոց ցեղասպանության զոհ:

Պսակ Տեր-Խորենյան, ծնվել է 1882 թ., հոգևորական, ուսուցիչ, գրող Քղիի ու Խաբերդի առաջնորդ, Հայոց ցեղասպանության զոհ:

Կյուրճյան Մելքոն, ծնվել է 1859 թ. Հավավ գյուղում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), հայագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգային երեսփոխան, Հայոց ցեղասպանության զոհ:

Շուշանյան Նարինե, ծնվել է Ռոդոսթո քաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Լևոն Աթթար-Մկրեան, ծնվել է Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), փաստաբան, Հայոց ցեղասպանության զոհ:

Գեղամ Տեր-Կարապետյան, ծնվել է 1865 թ. Խեյբիան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ Մշո Մուրադ-Մխիթարյան վարժարանում, Օսմանյան խորհրդարանի անդամ, Կ. Պոլսի Հայոց Ազգային ժողովի անդամ, դաշնակցական գործիչ, գրող, թղթակից, նահատակվել է 1918 թ.:

Խարախանյան Ներսես եպսկ. Նազարեթի, ծնվել է 1847 թ. Ավրան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ, 1909-1915 թթ. Մշո առաջնորդ, վախճանվել է բծավոր ժանտատենդից 1915 թ.:

Բենիամին Եսայան, ծնվել է 1888 թ. Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), կոշկակար, Հայոց ցեղասպանության զոհ:

Հակոբ Քեստեքյան, ծնվել է 1875 թ. Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), ապուխտ և երշիկեղեն պատրաստող արհեստավոր, նահատակվել է 1915 թ. Տէր-Զորի անապատում:

Մուրատ Հակոբի Խրիմյան, ծնվել է 1874թ. Կովտուն գյուղում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), հնչակյան գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Սմբատ եպիսկոպոս Սաատեթյան, ծնվել է 1871թ. Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրություն, Իզմիթի նահանգ), 1907թ-ից եղել է Կարինի հոգևոր առաջնորդը, 1910թ. ձեռնադրվել է եպիսկոպոս, 1915թ. Կարինում սպանվել է թուրքերի կողմից:

Աբրահամ Ճեպեճյան, ծնվել է Կեսարիա քաղաքում (Անգորայի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Միհրան Գևորգի Տամպուրաճյան, ծնվել է Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, Հայոց ցեղասպանության զոհ:

Եղիսաբեթ Քեստեքյան, ծնվել է 1880 թ.-ին Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ) երկաթագործի ընտանիքում, նահատակվել է 1915 թ.-ի Քելլերի ջարդի ժամանակ:

Գագիկ Օզանյան, ծնվել է 1882թ. Շապին Գարահիսար քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, 1906թ.-ից Մարզվանի Սբ. Սահակյան վարժարանի տնօրեն, հրատարակիչ: Հայոց ցեղասպանության զոհ:

Խաթուն Ռենջիլյան, ծնվել է Բիթիաս գյուղում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), 1895-99թթ. եղել է Բիթիասի եկեղեցու ակտիվ անդամ, սովամահ է եղել 1917թ.:

Մինաս Իբեքճյան, ծնվել է Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), «Ամասիա» պարբերաթերթի խմբագիր, հնչակյան գործիչ: 1915թ. կացնահարվել է թուրքերի կողմից:

Սեդրակ Զուլումյան, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), բժիշկ, Հայոց ցեղասպանության զոհ:

Արաքսիա Ճեպեճեան, ծնվել է Այնթապում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), նահատակվել է Տէր-Զորում:

Արսեն Դերիկլյան, ծնվել է Տիգրանակերտ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Գևորգ Զուլումյան, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), գրող, ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Կարապետ Դերիկլյան, ծնվել է Տիգրանակերտ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Գայանե Ճեպեճյան, ծնվել է Կեսարիա քաղաքում (Անգորայի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Կարապետ Մոմճյան, ծնվել է Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրություն, Կիլիկիա), Հայոց ցեղասպանության զոհ:

Վահան Նազարեթի Հյուսիսյան, ծնվել է 1877թ. Շապին Գարահիսար քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, ազգային գործիչ: Հայոց ցեղասպանության զոհ:

Խորեն Դերիկլյան, ծնվել է Տիգրանակերտ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Ռուբեն Հեքիմյան, ծնվել է 1864թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Ամասիայի Ազգային հիվանդանոցի բժիշկ, գնդակահարվել է 1915թ.:

Օվսաննա Մոմճյան (Բաղդասարյան), ծնվել է Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրություն, Կիլիկիա), Հայոց ցեղասպանության զոհ:

Հայկազուն Գևորգի Տամպուրաճյան, ծնվել է 1899թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), հայոց ցեղասպանության զոհ:

Գևորգ Տամպուրաճյան, ծնվել է Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Նորարևյան Ահարոն, ծնվել է Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Գրիգոր Տելի-Ղազարյան, ծնվել է 1863թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, գործարանատեր, 1915թ. հուլիսի 13-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:

Ռուբեն Գրիգորի Տելի-Ղազարյան, ծնվել է 1897թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Արամյան վարժարանի շրջանավարտ, 1915թ. հուլիսի 8-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:

Հովհաննես Գրիգորի Տելի-Ղազարյան, ծնվել է 1896թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Արամյան վարժարանի շրջանավարտ, 1915թ. հուլիսի 8-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:

Ջրասունյան Լևոն, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Ծայրագույն վարդապետ Պաթմանյան Հարություն, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Թեփեկյոզյան Օննիկ Կարապետի, ծնվել է Երեցագրակ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1915թ Մեծ Եղեռնի նահատակ:

Տյուրկերյան Տիգրան, ծնվել է 1883 Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, բողոքական քարոզիչ, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Փասպանյան Լևոն Գևորգի, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), եղել է ուսուցիչ Սանասարյան վարժարանում, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Սարքեշիշյան Գարեգին, ծնվել է Հազարի գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Մանուկյան Ավետիս, ծնվել է Հարամիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգ), ուսուցիչ, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Զեննեյան Կարապետ, ծնվել է Երեցագրակ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Մենծոյան Հարություն, ծնվել է Դատեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական գործիչ, 1915թ. ձերբակալվել և չարչարանքների ենթարկվելով` սպանվել է թուրքերի կողմից:

Բուջիկյան Կիրակոս, ծնվել է Բերրի գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Բերիի քաղաքական ժողովի և թաղականության ատենապետ, 1915թ. ձերբակալվել և սպանվել է թուրքերի կողմից:

Գասյան Պետրոս (աշխարհիկ անունը` Հարություն-Զարեհ), ծնվել է 1866թ. Բինկյան գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1905թ. ձեռնադրվել է քահանա, 1909-ից ստանձնել է Ակնի առաջնորդական տեղապահի պաշտոնը, 1915թ. հունիսին սպանվել է թուրքերի կողմից:

Գապուլյան Պողոս, ծնվել է 1860թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1896թ.-ից Ամերիկյան նպաստամատույցի տնօրեն, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Սարգիս Զաքոյան, ծնվել է մոտ. 1860թ. Խուշի գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1894թ. Սեվերեկում ձեռնադրվել է քահանա, 1915թ. ձերբակալվել և սպանվել է թուրքերի կողմից:

Պեննեյան Կարապետ (աշխարհիկ անունը` Համբարձում), ծնվել է 1864թ., Մալաթիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1905թ. Սսում ձեռնադրվել է քահանա, 1915թ. ձերբակալվել և կացնահար սպանվել է թուրքերի կողմից:

Հերոյան Հայկազ, ծնվել է Դատեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Մեզրեի կենտրոնական վարժարանի, ապա նաև Երզնկայի սպայական վարժարանի շրշանավարտ, Դատեմ գյուղի ուսուցիչ, 1915թ. ձերբակալվել և չարչարանքների ենթարկվելով` սպանվել է թուրքերի կողմից:

Ժարժաթյան Հակոբ, ծնվել է Մալաթիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), ուսուցիչ, 1915թ. բռնագաղթի ժամանակ խոշտանգվել և սպանվել է թուրքերի կողմից:

Անսուրլյան Գաբրիել, ծնվել է Մալաթիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Սահակյան վարժարանի ուսուցիչ, 1911-ից` նույն վարժարանի տնօրեն, 1915թ. ձերբակալվել և Մալաթիայի բանտում սպանվել է թուրքերի կողմից:

Գաբրիելյան Համազասպ, ծնվել է Դատեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), դաշնակցական գործիչ, 1915թ. ձերբակալվել և չարչարանքների ենթարկվելով` սպանվել է թուրքերի կողմից:

Նիկողոսյան Ասատուր, ծնվել է 1860թ. Խոզագյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հոգևորական, 1897-ից` Պատվելի, 1915թ. մի խումբ երևելի հայերի հետ Մնձուր գետի ափին սպանվել է թուրքերի կողմից:

Պոյաճյան Բաղդասար, ծնվել է Բերրի գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական: 1915թ. Մնձուր գետի ափին սպանվել է թուրքերի կողմից:

Դանիելյան Գաբրիել, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Եփրատ քոլեջի ուսուցիչ, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Թաշճյան Կարապետ, ծնվել է 1865թ. Հուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, Հնչակյան կուսակցության անդամ, 1915թ. ձերբակալվել և չարչարանքների ենթարկվելով` Մեզրեում սպանվել է թուրքերի կողմից:

Թևրիզյան Արմենակ Խաչատուրի, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), զբաղվել է շերամապահությամբ, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Թյութունճյան Միհրան, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ),եղել է լուսանկարիչ: 1915թ. խոշտանգվել և սպանվել է թուրքերի կողմից:

Մազեմեեզյան Հովսեփ, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է Թուֆենքճյան վաճառատան գանձապահ, նաև Հնչակյան կուսակցության անդամ: Ձերբակալվել և սպանվել է 1915թ.:

Մանուկյան Պետրոս Թորոսի (Պեննե) ծնվել է 1881թ., Հապուսի (Հուսեյնիկ) գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է բժիշկ, նաև հնչակյան գործիչ: Ձերբակալվել և 1915թ. Կ.Պոլսում կախաղան է բարձրացվել 20 հնչակյան գործիչների հետ:

Ղազարոսյան (Թումաճանյան) Հավաս, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Ղևոնդյան Մելքոն, ծնվել է Հուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է Խարբերդի ֆրանսիական քոլեջի ավագ ուսուցիչ,նահատակվել է 1915թ.:

Ղազարոսյան Հակոբ, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Ղազարոսյան Նշան Հակոբի, ծնվել է 1872թ., Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, հնչակյան գործիչ, 1915թ. ձերբակալվել է թուրքերի կողմից և նահատակվել Մեզրեի բանտում:

Աչգպաշյան Արամ (Գրիգոր) Կարապետի, ծնվել է 1867թ., Արաբկիր քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հնչակյան գործիչ, իրավաբան, 1915թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան է բարձրացվել թուրքերի կողմից:

Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am