11.02.2019
Փետրվարի 9-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» թեմայով դասախոսություն, որը վարեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ֆոնդապահ, «Էքսկուրսավարության հիմունքներ» ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ Լիաննա Գևորգյանը:
Հանդիպմանը ներկա էր ինչպես ՀՑԹԻ հիմնադրամի տնօրինությունը, այնպես էլ գիտաշխատողները, էքսկուրսավարները։ Տիկին Գևորգյանը վարպետության դասից բացի ներկայացրեց նաև էքսկուրսավարության ժամանակակից զարգացումները։
Տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան, քննարկվեցին ցեղասպանություններին նվիրված թանգարանների էքսկուրսիաների վարման նրբությունները։ Նման հանդիպումները կլինեն շարունակական՝ բարձրացնելով ՀՑԹԻ աշխատակիցների պատրաստվածությունը։