08.09.2016

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը մասնակցել է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի համալսարանում կայացած «Զանգվածային բռնության ոճրագործներին պատկերելիս» (Representing Perpetrators of Mass Violence) թեմայով գիտաժողովին: Սուրեն Մանուկյանի զեկուցումը կրում էր «Կարմիր սուլթանը՝ Աբդուլ Համիդ Բ-ի կերպարը համաշխարհային մամուլում» խորագիրը:
Այս գիտաժողովի նպատակն էր քննարկել այն հարցերն ու խնդիրները, որոնք առաջանում են լրատվամիջոցներում, հանրային քննարկման ժամանակ, ինչպես նաև՝ կրթական և ակադեմիական ծրագրերում ոճրագործներին ներկայացնելու ընթացքում:
Գիտաժողովում անդրադարձ կատարվեց ոճրագործների ներկայացման տարբեր ձևերին՝ ներառյալ ինքնաներկայացումը, կերպարի արտացոլումը լրատվության մեջ, գեղարվեստական կերպարավորում /գրականություն, կինո, արվեստ/, իրավական գործընթացում, դահիճի կերպարի ձևավորումը զոհերի և վերապրողների վկայություններում, այդ թվում՝ տարբեր գիտաճյուղերում, ինչպես օրինակ՝ պատմական, սոցիոլոգիական, մարդաբանական, քաղաքական, կրոնական գիտությունների, գրականությանը և մշակույթին վերաբերող ակադեմիական ծրագրերում:
Սա Հանցագործների ուսումնասիրության համաշխարհային ցանցի (Perpetrator Studies Network) կազմակերպած երկրորդ միջազգային գիտաժողովն էր:
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք կենտրոնի կայքէջ՝
http://perpetratorstudies.sites.uu.nl/