Նորություններ |
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ՈՐԲԵՐԻ ՀԱՅՐԻԿ Այսօր լրանում է մեծ բանաստեղծի ծննդյան 154-ամյակը
19.02.2023
Իր ժողովրդի ճակատագրով մտահոգված բանաստեղծի կյանքի ուղին ժամանակի ընթացքում զուգորդվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: Առանձնակի ուշադրության է արժանի Հովհաննես Թումանյանի որբահավաք և որբախնամ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին:
1915 թ. հուլիսի վերջին լուրեր են հասնում դեպի Իգդիր և Էջմիածին հազարավոր գաղթականների հոսքի մասին: Հուլիսի 30-ին Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ Էջմիածնում էր, ուր հավաքված էին Եղեռնից մազապուրծ հայության զանգվածներ: Թումանյանն անմիջապես ձեռնամուխ է լինում գաղթականների, մասնավորապես հազարավոր որբերի ապաստարանի, խնամքի, սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպվում են հանգանակություններ, բացվում է հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` նախատեսված մոտ 3.000 երեխայի համար:
Թումանյանը Էջմիածնի մատույցներից հավաքագրում և որբանոցներում էր տեղավորում ծնողազուրկ բազմաթիվ երեխաների: Անձամբ կազմում է հիվանդ և առողջ երեխաների ցուցակները՝ առանձնահատուկ հոգածությամբ վերաբերվելով հիվանդ հայ որբերին:
Երեխաներից շատերը նրան հայրիկ էին կոչում: Իր հուշերում Թումանյանը գրում է. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) – հայրի´կ, ես որբ եմ, խեղճ եմ, նա հեր ունեմ, նա մեր… Որ ասում էի՝ նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից էնտեղից գլուխ էին բարձրացնում – Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»։
Միաժամանակ Թումանյանը որբերի համար մանկապատանեկան հայրենագիտական խաղեր է ստեղծում՝ ցանկանալով, որ խաղերի միջոցով երեխաները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը «ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»:
Սեդա Պարսամյան
ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու
Հովհաննես Թումանյանի բազմանդամ ընտանիքը, Թիֆլիս, 1915 թ. Ձախից` նստածը՝ Արփիկ, Հովհաննես Թումանյան, Սեդա, Աշխեն, Օլգա (կինը), Թամար, Անուշ, կանգնածը՝ Արտավազդ, Նվարդ, Արեգ, Մուշեղ, Համլիկ
Հովհաննես Թումանյանի թանգարան
Հովհաննես Թումանյանը գթության քույրերի և որբերի հետ. Թումանյանից ձախ՝ Նվարդ Թումանյանն է, Էջմիածին, օգոստոս, 1915 թ.
Հովհաննես Թումանյանի թանգարան
Հովհաննես Թումանյանը և Համո Օհանջանյանը Էջմիածնի որբանոցի անձնակազմի հետ, 1915 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|